- All
- Աուդիո քարոզներ
- Քարոզներ
08-03-2020 Գագո Ներսեսյան-Հներն անցան
...հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ։ Այսօր թող լինի այն օրը, երբ դու անցյալիցդ քայլ կկատարես դեպի ապագա: Այսօր թող լինի այն օրը, երբ Աստված կազատի քեզ ամեն անցյալի մեղավոր ծանրությունից. ամոթ, հիասթափություն, ցավ... Ասա՛.« Այսօր ես դեմ եմ նետում իմ անցյալը և հագնում եմ ամեն նորը Հիսուսի անունով»:
01-03-2020 Հովիվ Էմիլ-Հաջողության բանալիները
Հաջողության բանալիները Արդյո՞ք ես հաջողակ եմ:Մեր ժամանակներում շատերն են այդ հարցը տալիս իրենց: Ինչպե՞ս ես կարող եմ դառնալ ավելի խելացի, ավելի գրավիչ, ավելի հարուստ...Ինչպե՞ս կարող եմ հասնել ավելի բարձր դիրքի, աշխատավարձի, ապրել ավելի հարմարավետ: Բայց մենք,որպես քրիստոնյաներ, պետք է ինքներս մեզ հարց տանք.արդյո՞ք այս ամենը կապված է իրական հաջողության հետ: Իրական հաջողությունը Քրիստոսի առաքինությունն է [...]
23-02-2020 Գյուլնարա Գալստյան-Սպառազինվիր և վստահիր Տիրոջը
Մենք բոլորս գտնվում ենք հոգևոր պատերազմի մեջ: Դա նշանակում է, որ մենք ունենք թշնամի որն ուզում է «սպանել» մեզ: Բայց Տերն ասում է, որ չնայած թշնամու ամբողջ ուժին, որը հարձակվում է մեզ վրա, միշտ հաղթող կլինեք, եթե սպառազինվենք ու վերցնենք հավատքի վահանը. « Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ [...]
16-02-2020 Էմիլ Սարգսյան-Վերջին օրեր
ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐ Ապրու՞մ ենք արդյոք մենք վերջին օրերում: Միանշանակ այո՛, արդեն իսկ 2000 տարուց ավելի: Իսկ ինչպե՞ս ենք մենք, որպես քրիստոնյաներ, ապրում այս վերջին օրերին: Արդյո՞ք ավետարանչություն անում ենք: Արդյո՞ք ցանում ենք Խոսքի սերմերը երկրով մեկ: Արդյո՞ք արթուն ենք: Եկե՛ք ապրենք ամեն օրն ինչպես վերջին օրը՝ զուրծ մնալով ամեն գայթակղությունից և մեղքից: Ու ամենակարևորը տանք [...]
09-0-2020 Արման Գալստյան-Մեկացիր Աստծո խոսքի հետ
Մեկացի՛ր Աստծո Խոսքի հետ Երբ մենք հավատում ենք Աստծուն, մենք պետք է վստահորեն հաստատուն լինենք մեր հավատքի մեջ՝ հետևելով Տիրոջ կամքին և կատարելով Նրա Խոսքը: Իսկ մեր հավատքը կավելանա և կուժեղանա հենց Աստծո խոսքի միջամտությամբ: Եկե՛ք մեկանանք Աստծո խոսքի հետ, հռչակենք Նրա կամքը մեր կյանքի, բնավորության, տկարությունների վրա: Եկե՛ք կառուցենք մեր կյանքը Աստծո խոսքի վրա, [...]
19-01-2020 Գագո Ներսեսյան-Աստծո Խոսք
Աստվածաշունչը դա մի եզակի գիրք է: Աստվածաշնչի եզակիությունը կայանում է նրանում, որ դրա հեղինակը ինքն Աստվածն է՝ Սուրբ Գրքի անմիջական ոգեշնչողն ու կազմողը: Կարդալով այն՝ մենք կարդում ենք Նրա խոսքը: Խոսք, որը իմաստավորում է մեր կյանքը: Խոսք, որը փոխում է իրավիճակներ: Խոսք, որը պատմում է Հիսուսի մասին՝ որպես «ճանապարհ, ճշմարտություն և կյանք»: Խոսք, որը հանդիսանում [...]
12-01-2020 Էմիլ Սարգսյան-Ապրենք երկնքի համար
Մեր կյանքը բաղկացած է մտքերից, փոքր գործողություններից, մեծ արարքներից...Եւ եթե մեր կողմից կատարված յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր արտաբերված բառ ուղեկցվի Աստծո շնորհքով և ուղղված լինի Տիրոջ փառքի համար և Տիրոջը ծառայելու համար, և եթե մենք ինքներս ձգտենք մեր կյանքում նմանվել Հիսուս Քրիստոսին , այդ ամենը կօգնի մեզ հավաքել երկնքի գանձերը: Գանձեր, որոնք չեն ապականվի ցեցից ու [...]
Սուրբ Ծնունդ
Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կլինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։ Եսա.9:6 Քրիստոս ծնվեց և հայտնվեց ձեզ և մեզ մեծ ավետիս Ահա այսպես տոնեց Տիրոջ Սուրբ Ծնունդը Հոլանդիայի Կյանքի խոսք Եկեղեցին:
01-12-2019 Էմիլ Սարգսյան-Հարս պատրաստ ես
Եկեղեցին՝Հիսուսի հարսը,դեռևս իր կերտման փուլում է: Եւ կերտում է այն Հիսուսը,ինչպես խոստացել էր.«... եւ այդ վէմի վերայ կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան»: Սուրբ Հոգին սովորեցնում է նրան խոսքին հնազանդվելուն, հոգևոր պտուղներն ու պարգևները բարձրացնելուն: Սուրբ Հոգին հագցնում է նրան արդարության ու սրբության գեղեցիկ հագուստներով: Եւ կգա այն օրը, որի մասին գիտի [...]
08-12-2019 Արման Գալստյան-հաղորդակցություն
Բայց դու երբոր աղօթք անես, մտիր քո սենեակը եւ դուռդ փակած աղօթք արա դէպի քո Հայրը, որ ծածուկումն է. եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կհատուցանէ քեզ(Մատ6:6): Աստված ուզում է, որ մենք մոտենանք իրեն մեր ծածուկ սենյակում:Այնտեղ՝ մեր աղոթքի, երկրպագության, խորհրդածության մեջ Նա կհանդիպի մեզ ու կշփվի մեզ հետ: Հետևաբար, Աստծո հետ [...]
24-11-2019 Արտյոմ Գալստյան-Պինդ բռնիր Տիրոջ ձեռքը
Ահա Տիրոջ ձեռքը չէ կարճացել փրկելուց, եւ նորա ականջը չէ ծանրացել լսելուց...(Եսայիա 59 :1) Մեր կյանքում մենք անցնում ենք փորձությունների, դժվարությունների միջով։ Հայտնվում ենք «անանցանելի անապատներում»։ Թվում է, թե ոչինչ ու ոչ ոք չի կարող օգնել։ Սակայն մի բանում կարող ենք վստահ լինել. Աստված միշտ մեզ իր ձեռքն է պարզում։ Եւ եթե մենք շարժվենք Նրա [...]
17-11-2019 Արթուր Սեդրակյան-ԳԱՅԹԱԿՂՎԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Գայթակղություններ շատ են լինում մեր կյանքում:Մենք կարող ենք գայթակղվել ամեն ինչից, անգամ ԳԱՅԹԱԿՂՎԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: Իսկ ինչպե՞ս հաղթահարել դրանք: Ապրելով Աստծո Արքայության համար ու կառուցելով մեր անհատական հարաբերությունները Հիսուսի հետ: Որովհետև միայն Նա գիտի, թե ինչպես օգնի և ամրացնի մեզ: Կիրակի, նոյեմբերի 17-ին , խոսքով ծառայեց Հայաստանի Կյանքի Խոսք եկեղեցու բանտերի ծառայության պատասխանատու Արթուր Սեդրակյանը:
10-11-2019 Էմիլ Սարգսյան-Սուր
Ովքե՞ր են մեր իրական թշնամիները հոգևոր կյանքում: Մեր թշնամիները մեր հպարտությունն է, մեր եսը...Չարն է , որն ավելի մոտ է մեզ, քան թվում է: Ու մենք պետք է Աստծո կողմից մեզ տրված ՍՐՈՎ պայքարենք մեր թշնամիների դեմ: Մեր ՍՈՒՐԸ Աստծո խոսքն է, ճշմարտությունը:Այն տրվել է մեզ Սուրբ Հոգով: Մեր ՍՈՒՐԸ «չի կեղծվում երկրային ծածկույթներում և [...]
03-11-2019 Գյուլնարա Գալստյան-Հավատքդ պահի’ր
Հավատքդ պահի'ր։ Յուրաքանչյուր հավատացյալ անցնում է իր հավատքի ճանապարհը։Եվ այդ ճանապարհին պետք է լինենք ուժեղ, իմաստուն և առաջնորդվենք Տիրոջ խոսքով և հոգով։ Ու այդ ճանապարհի վերջում մեզ սպասվում է հաղթանակ, որում... Հայ. 21:7 Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ. եւ ես կ’լինիմ նորան Աստուած, եւ նա կ’լինի ինձ որդի։ Այս մասին էր այսօր քույր Գյուլնարա Գալստյանի [...]
20-10-2019 Քրիստինե-Տիրոջ խորհուրդները մեր կյանքում
Դիմելով Տիրոջը՝ մենք չպետք է պարտադրենք Նրան մեր ցանկությունները, այլ խնդրենք, որ նրա Կամքը հայտնվի մեզ:Հետևաբար մեզ մնում է վստահենք Նրան ամեն ինչում և խնդրենք Նրան ցույց տալ մեզ ճիշտ ուղին: Աղոթելով, գոհանալով, հոգու մեջ մնալով և Տիրոջ առջև բաց լինելով: Այս կիրակի խոսքով ծառայեց մեր եկեղեցու երիտասարդներից Քրիստինեն:
13-10-2019 Արման Գալստյան-Ապաշխարություն
Մենք մեղանչում ենք Աստծո դեմ, մեր մերձավորների դեմ, և ինչո՞ւ չէ, ինքներս մեր դեմ։ Մեղանչում մեր գործերով, խոսքով և նույնիսկ մտքերով։ Բայց փառք մեր Աստծուն `Հիսուսին, իր արյան և շնորհքի համար(1Հովհ 1:7): Մեզանից մնում է միայն մեր սիրտը բացենք Տիրոջ առջև, մնանք Տիրոջ կամքի մեջ և աղոթենք։ Ապաշխարություն. սրա մասին էր եղբայր Արման Գալստյանի խոսքը։
06-10-2019 Գագո Ներսեսյան-ՎԱՐՁՔ
Եթե մարդն իր կյանքի իմաստն ու նպատակն ընտրում է երկրի վրա հարստություն դիզելը, ապա նրա սիրտն ու հոգին կմնան այդ քայքայվող հարստության հետ և կկորչվեն: Իսկ եթե մարդը հավատում ու ընդունում է Աստծուն, նայում է այս քայքայվող աշխարհից դեպի երկինք և հնազանդվում է Քրիստոսին, նա կստանա իր ՎԱՐՁՔԸ. հավերժական հարստություն `իր հոգու փրկությունը: