Աստվածաշունչը դա մի եզակի գիրք է: Աստվածաշնչի եզակիությունը կայանում է նրանում, որ դրա հեղինակը ինքն Աստվածն է՝ Սուրբ Գրքի անմիջական ոգեշնչողն ու կազմողը:
Կարդալով այն՝ մենք կարդում ենք Նրա խոսքը:
Խոսք, որը իմաստավորում է մեր կյանքը: Խոսք, որը փոխում է իրավիճակներ:
Խոսք, որը պատմում է Հիսուսի մասին՝ որպես «ճանապարհ, ճշմարտություն և կյանք»:
Խոսք, որը հանդիսանում է միակ ճշմարտությունը:
Ուրեմն, եկե՛ք լինենք Հիսուսի հետ, կարդանք Աստծո Խոսքը, հետևենք Աստծո խոսքին և կենդանի պահենք այն մեր սրտերում