01-12-2019 Էմիլ Սարգսյան-Հարս պատրաստ ես

01-12-2019 Էմիլ Սարգսյան-Հարս պատրաստ ես

Եկեղեցին՝Հիսուսի հարսը,դեռևս իր կերտման փուլում է: Եւ կերտում է այն Հիսուսը,ինչպես խոստացել էր.«… եւ այդ վէմի վերայ կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան»:
Սուրբ Հոգին սովորեցնում է նրան խոսքին հնազանդվելուն, հոգևոր պտուղներն ու պարգևները բարձրացնելուն:
Սուրբ Հոգին հագցնում է նրան արդարության ու սրբության գեղեցիկ հագուստներով:
Եւ կգա այն օրը, որի մասին գիտի միայն Երկնային Հայրը, երբ Հիսուսը կգա իր հարսի հետևից: Եւ այդ ժամանակ կցնծա երկինքը և…եկաւ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրան։