Մենք հավատում ենք մեկ Աստծուն, Ամենազոր Հորը՝ երկնքի և երկրի Արարչին, բոլոր տեսանելիի և անտեսանելիի: Եւ մեկ Տիրոջը՝ Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո միածին Որդուն՝ ծնված Հորից. ծնված հավիտենականությունից առաջ : Նա Լույսն է լույսից, ճշմարիտ Աստվածը՝ ծնված, ոչ թե արարաված, ՀԱՅՐ Աստծո հետ մեկ էությամբ, որով ամեն բան ստեղծվեց և որի միջոցով բոլոր բաները կատարվեցին: Մեզ՝ մարդկանց և մեր փրկության համար իջավ երկնքից, բեղմնավորվեց Սուրբ Հոգու միջոցով, ծնվեց կույս Մարիամից և մարմնավորվեց: Չարչարվեց Պոնտի Պիղատոսի իշխանության օրոք, խաչվեց, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ՝ ըստ գրվածքի և համբարձվեց երկինք և նստեց Հոր աջ կողմը: Նա կրկին կգա փառքով՝ դատելու ապրողներին և մահացածներին: Եվ Նրա թագավորությունը չի վերջանա: Հավատում ենք կյանք տվող Սուրբ Հոգուն, որը բխում է ՀԱՅՐ ԱՍՏԾՈՒՑ, որին Հոր և Որդու հետ միասին երկրպագում ենք ու փառաբանում, և որը խոսում է մարգարեների միջոցով: Հավատում ենք մեկ ընդհանուր և առաքելական եկեղեցուն: Դավանում ենք մեկ մկրտություն՝ մեղքերի թողության համար: Ակնկալում ենք մահացածների հարությունը և հավիտենական կյանքը՝ Տիրոջ հետ միասին:
ԱՄԵՆ