ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՍԻԼՔԸ

Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։

Մատթեոս 28:19-20

 

  • Մեր եկեղեցին էլ մտնում է Տիրոջ գերագույն հանձնարարականի մեջ:Մեր եկեղեցու նպատակն է հասանելի լինել Հոլանդիայում և եվրոպական այլ երկրներում բնակություն հաստատած հայերին և, ինչու չէ նաև, այլ ազգերին: Սա Նիդերլանդների Կյանքի Խոսք եկեղեցու գլխավոր տեսիլքն ու նպատակն է:
  • Մեր եկեղեցու գերագույն նպատակներից է նաև նրա յուրաքանչյուր անդամին ցույց տալ իր արժեքը, ուսուցանել նրան, ներգրավել եկեղեցու ծառայությունների մեջ: Որպեսզի մեր եկեղեցու յուրաքանչյուր անդամ իր տեղը գտնի ՝ Քրիստոսի մարմնի մեջ, և հասարակության մեջ:
  • Շատ հաճախ եկեղեցի այցելելու համար մեծ խոչընդոտ է հանդիսանում հեռավորությունը: Եվ որպեսզի մեր եկեղեցին հասանելի լինի յուրաքանչյուր անդամի համար, մենք օգտագործում ենք ցանկացած ինֆորմացիոն և սոցիալական ռեսուրս: Դա կարող է արտահայտվել հեռախոսային հաղորդակցության, սոցիալական սայթերում (Facebook, Instagram և այլն) ինֆորմացիայի տեղադրման, նամակագրության, այցելությունների տեսքով:Կազմակերպվում են նաև տնային խմբակներ , որտեղ ավելի սերտ շփման միջոցով հնարավոր է լինում ավելի խորն ուսումնասիրել Աստվածաշունչը, անհասկանալի և հուզիչ հարցերի պատասխանները գտնել:
  • Մեր եկեղեցու նպատակներից է սեփական շենք ունենալը: Այնպիսի շենք, որը ապահովված կլինի իր բոլոր հարմարություններով: Մեր նպատակն է, որ մեր ցանկացած այցելու և անդամ գտնի մեզ մոտ ընդունելություն, սեր, ներում, քաջալերանք: Որ չկայացած մարդիկ կայանան, վիրավորվածները , շփոթվածները, հուսալքվածները գտնեն օգնություն, հույս, մխիթարանք: Եվ, ամենակարևորը, մեր եկեղեցու նպատակն է, որ ցանկացած անդամ և այցելու հավիտենական կյանք գտնի։
  • Մեր եկեղեցու ծրագրերից մեկն է ունենալ սեփական վերականգնողական կենտրոն՝ թմրամոլության, ալկոհոլիզմով տառապողների համար, և այն մարդկանց համար, ովքեր այս թե այն իրավիճակից ելնելով հայտնվել են անհույս «ընկած» իրողության մեջ
  • Մեր եկեղեցու խնդիր-նպատակներից է միսիոներներ վերապատրաստել և բարձրացնել, որոնք կծառայեն ողջ Եվրոպայում և հասանելի կդարձնեն Աստծո Խոսքը:

Սա է մեր եկեղեցու հիմնական տեսիլքը:Այն, մենք վստահ ենք, որ կիրականանա ժամանակի ընթացքում:

Բացի այդ, ամեն տարի մեր եկեղեցին ունի նաև այլ տեսիլքներ: Օրինակ՝ այս, 2019, թվականի տեսիլքին է…

ունենալ ամուր հիմք, սիրո, խաղաղության և վստահության մթնոլորտ ստեղծել, կարգավորել ծառայությունները:

Մենք վստահ ենք, որ մեր տեսիլքները իրականանալու են: Ինչու՞: Որովհետև դրանք թելադրված են Աստծո կողմից և Աստծո կամքով ու ներշնչված են Նրա կողմից: