ՊԱՏԱՆԻՆԵՐ

ՊատանինԵրը, կարելի է ասել, եկեղեցու ապագան են: Մեր՝ քրիստոնյաների, աճող սերունդը, որը «կքաղի» այն պտուղները, որոնք մենք այժմ տնկում ենք և աճեցնում:

Այնուամենայնիվ, որպեսզի պատանիները վաղը դառնան եկեղեցու ապագան, անհրաժեշտ է այսօր արդեն նրանց մեջ Աստծո խոսքի և հոգևոր արժեքների ու գիտելիքների «ներդրում» կատարել:

Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից (Առակաց 22.6):
Պատանիների ծառայությունը մեր եկեղեցում նպատակ ունի ներկայացնել նրանց Տիրոջը, ինչպես նաև օգնել նրանցից յուրաքանչյուրին ամրանալ իրենց սեփական հոգևոր կյանքում:

Ծառայությունների ժամանակ պատանիները ուսումնասիրում են Աստվածաշունչը: Դասերը հաճախ լինում են թեմատիկ , որոնք ավարտվում են բեմադրությամբ(տոնական օրերին):

Բացի այդ մեր պատանիները հնարավորություն ունեն սովորել նվագել տարբեր երաժշտական գործիքներով: Սովորում են հայկական ժողովրդական պարեր: Ուսումնասիրում են հայոց պատմությունը : Մի խոսքով, մենք աշխատում ենք մեր պատանիներին հրամցնել ամեն ինչ հայկական շնչով և ավանդույթներին համաձայն:

2019 թվականի սեպտեմբերից Պատանեկան ծառայությունը կբաժանվի 2 խմբի.

7-12 տարեկան և 12-16 տարեկան պատանիների միջև: Դասավանդում են հիմնականում մեր եկեղեցու ավագ ծառայողները: Տարին մեկ անգամ ունենում ենք պատանեկան ճամբարներ: Նպատակն է ավելի արմատավորել մեր ապագա սերնդի կապն Աստծո հետ՝ իհարկե Աստծո խոսքի օգնությամբ և խաղերի միջոցով: