ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Քրիստոսի խօսքը բնակուի ձեր միջումն առատապէս ամեն իմաստութիւնով. իրար սովորեցրէք եւ խրատեցէք, սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով եւ շնորհքով օրհներգեցէքa Տիրոջը ձեր սրտերումը։ 17Եւ ամեն ինչ որ էլ անէք խօսքով կամ գործով, ամենը Տէր Յիսուսի անունովն արէք, գոհութիւն տալով Աստուծուն եւ Հօրը նորա ձեռովը (Կող 3:16):

Եկեղեցում ծառայությունը դժվար է պատկերացնել առանց փառաբանության ու երկրպագության: Երգել, դա աստվածատուր նվեր է, որն օգնում է մեզ փառաբանել Արարչի փառքն ու վեհությունը: Երգելով մենք մեր հայացքն ենք ուղղում Քրիստոսին:

Երգը դա աղոթք է, փառաբանություն, երկրպագություն  Տիրոջը, ինչպես նաև ուսուցում, ամրացում, մխիթարություն նրանց համար. ովքեր լսում են այն:

Եւ նոր երգ դրաւ իմ բերանումը մեր Աստուծոյ օրհնութիւնը. շատերը կտեսնեն եւ կվախենան եւ Տիրոջը կյուսան (Սաղմոս 40:3):

Մեր եկեղեցու  փառաբանության երգչախումբը ձևավորվել է եկեղեցու հիմնադրման հետ միաժամանակ: Խումբը բաղկացած էր ընդամենը երկու հոգուց: Եւ առկա էր ընդամենը մեկ երաժշտական գործիք:

Մոտ երեք տարի անց խումբը սկսեց մեծանալ, և երաժշտական գործիքներն ավելացան:  Ներկայումս մեր փառաբանության խումբը գտնվում է իր երաժշտական զարգացման հիմնարար փուլում: Խմբում ունենք ավելի քան 15 անդամ: Երաժշտական գործիքներից առկա են մեկ էլեկտրական դաշնամուր, թմբուկ (drum), երկու էլեկտրական կիթառ և մեկ բաս կիթառ:

Խմբի երաժշտական ոճն է՝ ժամանակակից քրիստոնեական փառաբանություն/երկրպագություն (contemporary worship):

Բոլորովին վերջերս ձևավորվեց նաև «40 +» խումբը, որտեղ երգում են, ինչպես անվանումից արդեն ակնհայտ է, եկեղեցու անդամներից քառասունն անց քույրեր և եղբայրներ:

Մեր փառաբանության խումբը կենդանի գործիք է, որի անդամներից յուրաքանչյուրն ունի իր հատուկ գործառույթը: Մենք ունենք միմյանց կարիքը և միայն միասին կարող ենք ներդաշնակորեն փառաբանել և երկրպագել Տիրոջը:

Մեր փառաբանության խումբը փորձում է երգել երգերը հատուկ ակնածանքով՝ ի սրտե երգելով Տիրոջ փառքը:

Մեր ցանկությունն է ապրել այնպես, ինչպես մենք երգում ենք: