ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

Ջրի մկրտությունը պայմանագիր է Աստծո և քրիստոնյայի միջև։Ըստ էության, ջրի մկրտությունը քրիստոնյայի գիտակցված քայլ է, որը խոսում է թե՛  Աստծո հանդեպ նրա հավատքի և թե՛ նրա վրա դրված պարտավորությունների մասին։

Մկրտությունը խորհրդանշում է քրիստոնյայի «մահը» մեղքի համար և նրա «հարությունը» նոր՝ Աստծո հետ միասին կյանքի համար։

Մկրտվելով ջրում՝ քրիստոնյան ցույց է տալիս իր հնազանդությունը Աստծուն և Սուրբ Գրությանը, խոստանում է հետևել Նրա պատվիրանները և հոգևոր օրենքները։

Տարին մեկ անգամ՝ հիմնականում հուլիս ամսին, մեր եկեղեցում տեղի է ունենում ջրի մկրտության արարողություն:

Հավատալով Հիսուս Քրիստոսի խոստումներին և հնազանդվելով Նրա պատվիրանին՝ մեր եկեղեցին կատարում է մկրտության արարողություն բոլոր նրանց հետ, ովքեր հավատում են և ցանկանում են մկրտվել։  

Մկրտութիւնն էլ, ըստ նոյն օրինակի, ապրեցնում է ձեզ (ոչ թէ մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպէս մաքուր խղճով յանձնառութիւն առ Աստուած) Յիսուս Քրիստոսի յարութեան միջոցով(1Պետրոս 3.21):