Պատանիները, կարելի է ասել, եկեղեցու ապագան են: Մեր՝ քրիստոնյաների, աճող սերունդը, որը «կքաղի» այն պտուղները, որոնք մենք այժմ տնկում ենք և աճեցնում:
Այնուամենայնիվ, որպեսզի պատանիները վաղը դառնան եկեղեցու ապագան, անհրաժեշտ է այսօր արդեն նրանց մեջ Աստծո խոսքի և հոգևոր արժեքների ու գիտելիքների «ներդրում» կատարել:
Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից (Առակաց 22.6):
Պատանիների ծառայությունը մեր եկեղեցում նպատակ ունի ներկայացնել նրանց Տիրոջը, ինչպես նաև օգնել նրանցից յուրաքանչյուրին ամրանալ իրենց սեփական հոգևոր կյանքում:
Ծառայությունների ժամանակ պատանիները ուսումնասիրում են Աստվածաշունչը: Դասերը հաճախ լինում են թեմատիկ , որոնք ավարտվում են բեմադրությամբ(տոնական օրերին):
Բացի այդ մեր պատանիները հնարավորություն ունեն սովորել նվագել տարբեր երաժշտական գործիքներով: Սովորում են հայկական ժողովրդական պարեր: Ուսումնասիրում են հայոց պատմությունը : Մի խոսքով, մենք աշխատում ենք մեր պատանիներին հրամցնել ամեն ինչ հայկական շնչով և ավանդույթներին համաձայն:
2019 թվականի սեպտեմբերից Պատանեկան ծառայությունը կբաժանվի 2 խմբի.
7-12 տարեկան և 12-16 տարեկան պատանիների միջև:
Դասավանդում են հիմնականում մեր եկեղեցու ավագ ծառայողները:
Տարին մեկ անգամ ունենում ենք պատանեկան ճամբարներ: Նպատակն է ավելի արմատավորել մեր ապագա սերնդի կապն Աստծո հետ՝ իհարկե Աստծո խոսքի օգնությամբ և խաղերի միջոցով:
Աստվածաշնչում շատ է խոսվում երեխաների հոգևոր դաստիարակության մասին:
Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ ՝ չի հեռանալ նորանից (Առակաց 22:6):
Մենք, ծնողներս և մանկական ծառայության ներկայացուցիչները, պետք է կարողանանք ճիշտ հաշվեկշիռը գտնենք Աստծո սիրո և Աստծո երկյուղի միջև՝ մեր երեխաներին ծառայելու դժվարին և պատասխանատու հարցում: Եւ դրան հասնելու միակ ճիշտ ճանապարհն ու «դասագիրքը» Աստվածաշունչն է:
Մանկական ծառայությունը հայտնվել է մեր եկեղեցում հենց սկզբից: Դա շատ կարևոր է, քանի որ որոշ մարդիկ չեն կարող հաճախել եկեղեցի կամ հանգիստ ունկնդրել խոսքի ծառայությունը, եթե նրանց երեխաների հետ ոչ ոք չզբաղվի:
Մանկական ծառայությունը շատ ավելին է, քան ուղղակի կիրակնօրյա զբաղմունք: Այն իր մեջ կիրառում է թե՛ քրիստոնեական դաստիարակություն, թե՛ երեխաների ստեղծագործական մտքի զարգացում, տարբեր մշակույթային և տոնական միջոցառումների անցկացում: Ծառայության նպատակներից է գտնել մեր երեխաների մեջ Աստծո կողմից տրված տաղանդները և զարգացնել դրանք:
Իհարկե մեր ծառայություններն իրականացվում են փորձառու և սիրառատ ծառայողների կողմից:
Մեծ կարևորություն է տրվում ծնողներին մանկական ծառայությանը ներգրավմանը: Քանի որ, երբ ծնողներն ու ծառայողները միավորեն իրենց ուժերը, դա կօգնի երեխաների կայացման և հոգևոր աճի լավագույն արդյունքների հասնել:
Մեր եկեղեցու մանկական ծառայության հիմնական նպատակն է, որպեսզի մեր երեխաները ճանաչեն Աստծուն, սիրեն Նրան և ծառայեն Նրան: