Երիտասարդական Ճամբար Գրանցում

Մեր երիտասարդական ճամբարների նպատակներից են.

-երիտասարդների փրկությունն ու հոգևոր աճը,

-նրանց աշխարհընկալման փոփոխությունն ու ընդլայնումը,

-երիտասարդներին Աստծո ներկայության մեջ ներգրավումը…

Հերթական երիտասարդական ճամբարը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում

Staf Larochelaan 47, 2960 Brecht/Belgium հասցեում տեղակայված հանգստյան համալիրում:

Ինչպես ամեն ճամբարի ժամանակ, երիտասարդները հնարավորություն կունենան վայելելու հիանալի բնությունը, հայկական և եվրոպական խոհանոցի համեղ ուտեստները, միմյանց հետ շփումն ու հաղորդակցությունը:

Չմոռանանք թիմային խաղերի մասին, որոնք կազմակերպվելու և անցկացվելու են մեր երիտասարդ ավագ ծառայողների կողմից:

Սակայն, ամենակարևորը, մենք կփորձենք այդ երեք օրվա ընթացքում ստեղծել  անմիջական, ուրախ մթնոլորտ երտասարդների համար՝ հագեցած աղոթքներով, փառաբանությամբ, վկայություններով, քարոզներով:

Այսպիսով, սիրելի երիտասա՛րդ, մենք սպասում ենք քեզ:

📌 Ճամբարում հարմարավետ պայմաններ ունենալու համար ցանկալի կլիներ, որ վերցնեիք ձեզ հետ.

  • Հարմարավետ հագուստ և կոշիկներ
  • Ցուրտ եղանակի դեպքում համապատասխան հագուստ
  • Հիգիենայի անձնական պարագաներ( ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր և այլն)
  • Գիշերային հագուստ
  • Անկողնային սպիտակեղեն(բարձերն ու դոշակներն առկա են): ՊԱՐՏԱԴԻՐ ՁԵԶ ՀԵՏ ՎԵՐՑՐԵՔ ՎԵՐՄԱԿՆԵՐ։

Մաղթում ենք ձեզ հաճելի և օրհնված օրեր:

Ճամբարի գումարը կարողեք փոխանցել հետԵՎյալ հաշվեհամարին 3-10տ․ Երեխաների համար €25, մեծահասակների համար €50

Evangelische Gemeente Word Of Life IBAN: NL95INGB0005556507