ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐ

Երիտասարդների հետ աշխատանք տանելը մեր եկեղեցու հիմնական խնդիրներից է:

Տարին մի քանի անգամ մեր եկեղեցին անցկացնում է երիտասարդական ճամբարներ: Հիմնականում դա տեղի է ունենում շաբաթվա վերջին ՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, որպեսզի շատ երիտասարդներ մասնակցության հնարավորության ունենան:

Ճամբարների ընթացքում երիտասարդը ոչ միայն ստանում է հոգևոր գիտելիքներ, այլև հնարավորություն ունի ձեռք բերելու քրիստոնեական կյանքի անմիջական փորձ: Այն երեք օրվա ընթացքում, երբ երիտասարդը անցկացնում է ճամբարում, նա լիովին գտնվում է քրիստոնեական մթնոլորտի մեջ: Նա աղոթում է օրը երեք անգամ, փառաբանում է Տիրոջը, սովորում է ապրել քրիստոնյայի կյանքով և, ինչը շատ կարևոր է, ապրում և շփվում է այլ քրիստոնյա երիտասարդների հետ: Շատ հաճախ այդ երեք օրերը լիովին վերափոխում են երիտասարդի աշխարհայացքը և վերաբերմունքը Աստծո նկատմամբ:

Ճամբարների ընթացքում երիտասարդը ոչ միայն գիտակցում է, որ բացի իրենից կան բազմաթիվ քրիստոնյա հավատացյալ երիտասարդներ: Երիտասարդը նաև զգում է մյուսներից բխող բարությունն ու խաղաղությունը:

Երիտասարդական ճամբարների ընթացքում անցկացվում են հետաքրքիր թիմային խաղեր, որոնք կազմակերպվում և առաջնորդվում են մեր երիտասարդ  ծառայողների կողմից:

Ճամբարների ժամանակ իհարկե ներկա են մեր հովիվները, որոնք իրենց աղոթքներով, խոսքով, մասնակցությամբ և առաջնորդությամբ լրացնում են արդեն իսկ հիանալի հոգևոր մթնոլորտը:

Ներկա են լինում նաև մեծահասակ ծառայողներ, որոնք ապահովում են ճամբարի հանգիստը, համեղ  ու կուշտ սնունդը, կարգն ու կանոնը:

Այսպիսով, սիրելի երիտասա՛րդ, մենք սպասում ենք քեզ :