Մեր Եկեղեցու երիտասարդները լի են են ուժով, գաղափարներով, ոգեւորությամբ, եւ ամենակարեւորը `Աստծուն ծառայելու ցանկությամբ: Հետևելով ավագ սերնդի օրինակին ու դրանով փորձ ձեռք բերելով՝ մեր եկեղեցու երիտասարդները մասնակցում են տարբեր ծառայությունների՝ Աստծուն ավելի մոտ ճանաչելու , ծառայելու Նրան՝ եկեղեցու և մարդկանց բարօրության համար: Լավ ավանդույթի համաձայն, ամիսը մեկ անգամ մեր եկեղեցում անցկացվում են երիտասարդական ծառայողական հանդիպումներ:
Երիտասարդական ծառայողական հանդիպումները ևս հիանալի հնարավորություն են երիտասարդների համար.
- փառաբանել Աստծուն և ստանալ Աստծո խոսքը,
- գտնել և կիրառել իրենց տաղանդներն ու պարգևները,
- զգալ, որ նրանք մի ամբողջության մասն են կազմում,
- հանդիպել և ծանոթանալ այլ երիտասարդների հետ,
- կրկին միասին լինել, շփվել , կիսվել մտքերով և փորձով…
Մենք սպասում ենք քեզ՝ սիրելի երիտասարդ:
Երիտասարդների հետ աշխատանք տանելը մեր եկեղեցու հիմնական խնդիրներից է:
Տարին մի քանի անգամ մեր եկեղեցին անցկացնում է երիտասարդական ճամբարներ: Հիմնականում դա տեղի է ունենում շաբաթվա վերջին ՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, որպեսզի շատ երիտասարդներ մասնակցության հնարավորության ունենան:
Ճամբարների ընթացքում երիտասարդը ոչ միայն ստանում է հոգևոր գիտելիքներ, այլև հնարավորություն ունի ձեռք բերելու քրիստոնեական կյանքի անմիջական փորձ: Այն երեք օրվա ընթացքում, երբ երիտասարդը անցկացնում է ճամբարում, նա լիովին գտնվում է քրիստոնեական մթնոլորտի մեջ: Նա աղոթում է օրը երեք անգամ, փառաբանում է Տիրոջը, սովորում է ապրել քրիստոնյայի կյանքով և, ինչը շատ կարևոր է, ապրում և շփվում է այլ քրիստոնյա երիտասարդների հետ: Շատ հաճախ այդ երեք օրերը լիովին վերափոխում են երիտասարդի աշխարհայացքը և վերաբերմունքը Աստծո նկատմամբ:
Ճամբարների ընթացքում երիտասարդը ոչ միայն գիտակցում է, որ բացի իրենից կան բազմաթիվ քրիստոնյա հավատացյալ երիտասարդներ: Երիտասարդը նաև զգում է մյուսներից բխող բարությունն ու խաղաղությունը:
Երիտասարդական ճամբարների ընթացքում անցկացվում են հետաքրքիր թիմային խաղեր, որոնք կազմակերպվում և առաջնորդվում են մեր երիտասարդ ծառայողների կողմից:
Ճամբարների ժամանակ իհարկե ներկա են մեր հովիվները, որոնք իրենց աղոթքներով, խոսքով, մասնակցությամբ և առաջնորդությամբ լրացնում են արդեն իսկ հիանալի հոգևոր մթնոլորտը:
Ներկա են լինում նաև մեծահասակ ծառայողներ, որոնք ապահովում են ճամբարի հանգիստը, համեղ ու կուշտ սնունդը, կարգն ու կանոնը:
Այսպիսով, սիրելի երիտասա՛րդ, մենք սպասում ենք քեզ :