ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Բարի գալուստ Նիդերլանդների Կյանքի Խոսք եկեղեցի: 

Իմ անունն է Էմիլ Սարգսյան: Ես այս հիանալի եկեղեցու հովիվն եմ: Ես ու իմ ընտանիքը և մի խումբ հավատարիմ ծառայողներ դրել ենք մեր եկեղեցու հիմքը դեռևս 2011 թվականին:
Առաջին ծառայությունները տեղի էին ունենում մեր տանը՝ տնային խմբակների տեսքով: Այդ ժամանակներից շատ բան է փոխվել.

մեր եկեղեցին անցավ բազմաթիվ դժվարությունների և փորձությունների միջով, փոխեց մի քանի հավաքատեղիներ: Սակայն, չնայած այդ ամենին, մեր եկեղեցին մեծացավ և վերածվեց մի մեծ, ամուր ընտանիքի, որն այժմ ունի ավելի քան 150 անդամ:

Միասին մենք սովորում ենք սիրել Հիսուսին և հավատարիմ լինել Նրան, ինչն արտահայտվում է մեր ծառայություններով և մեկս մյուսին օգնելով:

Իմ կյանքի նպատակն է, որ Նիդերլանդների Կյանքի Խոսք եկեղեցին դառնա ավելի հզոր և բազմանդամ:Որպեսզի մեր եկեղեցին ամեն մեկին հասանելի դարձնի Աստծո Խոսքը, և որ բոլորը ճաշակեն հավիտենական կյանքը՝ Աստծո հետ միասին:

Ես փափագում եմ, որ սերը թագավորի մեր եկեղեցում, որովհետև Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ 5 Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. 6Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. 7 Ամեն բանի դիմանում է. ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։8 Սէրը երբեք չի վերջանալ.,
որ մեր եկեղեցին Աստծոն փառաբանող և երկրպագող եկեղեցի լինի,
որ կարգ ու կանոնի եկեղեցի լինի,
որ աղոթող ու աղաղակող եկեղեցի լինի,
որ մեր եկեղեցում ուրախության ու խաղաղության մթնոլորտ տիրի,
որ սովորեցնող և սովորող եկեղեցի լինի,
որ միաբանության եկեղեցի լինի,
որ մեր եկեղեցու անդամները «աղ և լույս» լինեն աշխարհի համար և «պատվական անոթներ» լինեն Տիրոջ գործերի համար,
որ մեր եկեղեցում գործեն Սուրբ Հոգու պտուղներն ու պարգևները:
Այստեղ, մեր եկեղեցում, մենք հնարավորություն ունենք կիսել ուրախություն և վիշտ, յուրաքանչյուրի հաջողությունները և մտահոգությունները, սիրով ու հավատով ծառայել միմյանց: Մենք բոլորս շատ տարբեր ենք, բայց, միևնույն ժամանակ, Աստծո Հոգով, մենք շատ ենք մերձենում միմյանց, մենք իսկապես մի ընտանիք ենք, եղբայրներ և քույրեր միմյանց համար:

Մենք միշտ ուրախ ենք ձեզ ողջունելու մեր եկեղեցում: