Ավետարանչություն

Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի (Մարկ.16:15):

Տարվա մեջ մի քանի անգամ մեր եկեղեցին իրականացնում է ավետարանչական ծառայություն մեծ քաղաքների փողոցներում:

Ավետարանչական ծառայությունը ուղղված է այն բանի վրա, որպեսզի մարդիկ դառնան դեպի Փրկիչը՝ Տեր Հիսուս  Քրիստոսը: Որպեսզի մարդիկ նոր սիրտ, խաղաղություն ժառանգեն: Եւ, ամենակարևորը, ժառանգեն հավիտենական կյանքը՝ Աստծո հետ երկնքում:

Ավետարանչական ծառայության ընթացքում մենք.

  • երկրպագում ենք Տիրոջը,
  • տարածում ենք քրիստոնեական գրականություն, թերթիկներ, քրիստոնեական ֆիլմեր և երաժշտություն (CD ի տեսքով),
  • շփվում ենք անցորդների հետ ՝ վկայելով Տիրոջ գործերի մասին և մեր անցյալի մասին. այն մասին թե ինչից է ազատել մեզ Տերը և թե ինչպես է Նա օրհնում մեզ ներկայումս:

Իհարկե, մինչ ավետարանչական ծառայություն սկսելը որևէ քաղաքում, մենք  թույլտվություն ենք խնդրում տվյալ քաղաքի վարչակազմից: