ԱՎԱԳՆԵՐԻ ժՈՂՈՎ

Տարին մեկ կամ երկու անգամ մեր եկեղեցում տեղի է ունենում ընդհանուր ավագների ժողով։ ժողովը նախատեսված է եկեղեցու բոլոր ծառայությունների ավագների համար։

Ժողովների ընթացքում տեղի է ունենում ինֆորմացիայի փոխանակում, հուզիչ հարցերի և խնդիրների քննարկում։ Քննարկվում են նաև եկեղեցու ներկայիս և հետագա ընթացքի հարցեր։

Ավագների ժողովների ընթացքում հովիվ Էմիլ Սարգսյանը ոգեշնչում է ավագներին հոգևոր ավելի աճելու և նոր առաջնորդներ բարձրացնելու, և, որ ամենակարևորն է, իրենց կյանքով աշխարհին Աստծո սիրտը ցույց տալու։