Բայց դու երբոր աղօթք անես, մտիր քո սենեակը եւ դուռդ փակած աղօթք արա դէպի քո Հայրը, որ ծածուկումն է. եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կհատուցանէ քեզ(Մատ6:6):
Աստված ուզում է, որ մենք մոտենանք իրեն մեր ծածուկ սենյակում:Այնտեղ՝ մեր աղոթքի, երկրպագության, խորհրդածության մեջ Նա կհանդիպի մեզ ու կշփվի մեզ հետ:
Հետևաբար, Աստծո հետ հաղորդակցվելու համար ժամանակ գտնելը դա մի պայքար է, որում պետք է «կռիվ տա ու հաղթի» յուրաքանչյուր հավատացյալ:
Աստծո հետ հաղորդակցության մասին էր եղբայր Արման Գալստյանի խոսքը: