ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մեր Եկեղեցու երիտասարդները լի  են են ուժով, գաղափարներով,  ոգեւորությամբ, եւ ամենակարեւորը `Աստծուն ծառայելու ցանկությամբ: Հետևելով ավագ սերնդի օրինակին ու դրանով փորձ ձեռք բերելով՝  մեր եկեղեցու երիտասարդները մասնակցում են տարբեր ծառայությունների՝  Աստծուն ավելի մոտ ճանաչելու , ծառայելու Նրան՝  եկեղեցու և մարդկանց բարօրության համար: Լավ ավանդույթի համաձայն,  ամիսը մեկ անգամ մեր եկեղեցում անցկացվում են երիտասարդական ծառայողական հանդիպումներ:

Երիտասարդական ծառայողական հանդիպումները ևս հիանալի հնարավորություն են երիտասարդների համար.

  • փառաբանել Աստծուն և ստանալ Աստծո խոսքը,
  • գտնել և կիրառել իրենց տաղանդներն ու պարգևները,
  • զգալ, որ նրանք մի ամբողջության մասն են կազմում,
  • հանդիպել և ծանոթանալ այլ երիտասարդների հետ,
  • կրկին միասին լինել, շփվել , կիսվել մտքերով և փորձով…

Մենք սպասում ենք քեզ՝ սիրելի երիտասարդ:

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ

Երիտասարդների հետ աշխատանք տանելը մեր եկեղեցու հիմնական խնդիրներից է:

Տարին մի քանի անգամ մեր եկեղեցին անցկացնում է երիտասարդական ճամբարներ: Հիմնականում դա տեղի է ունենում շաբաթվա վերջին ՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, որպեսզի շատ երիտասարդներ մասնակցության հնարավորության ունենան:

Ճամբարների ընթացքում երիտասարդը ոչ միայն ստանում է հոգևոր գիտելիքներ, այլև հնարավորություն ունի ձեռք բերելու քրիստոնեական կյանքի անմիջական փորձ: Այն երեք օրվա ընթացքում, երբ երիտասարդը անցկացնում է ճամբարում, նա լիովին գտնվում է քրիստոնեական մթնոլորտի մեջ: Նա աղոթում է օրը երեք անգամ, փառաբանում է Տիրոջը, սովորում է ապրել քրիստոնյայի կյանքով և, ինչը շատ կարևոր է, ապրում և շփվում է այլ քրիստոնյա երիտասարդների հետ: Շատ հաճախ այդ երեք օրերը լիովին վերափոխում են երիտասարդի աշխարհայացքը և վերաբերմունքը Աստծո նկատմամբ:

Ճամբարների ընթացքում երիտասարդը ոչ միայն գիտակցում է, որ բացի իրենից կան բազմաթիվ քրիստոնյա հավատացյալ երիտասարդներ: Երիտասարդը նաև զգում է մյուսներից բխող բարությունն ու խաղաղությունը:

Երիտասարդական ճամբարների ընթացքում անցկացվում են հետաքրքիր թիմային խաղեր, որոնք կազմակերպվում և առաջնորդվում են մեր երիտասարդ  ծառայողների կողմից:

Ճամբարների ժամանակ իհարկե ներկա են մեր հովիվները, որոնք իրենց աղոթքներով, խոսքով, մասնակցությամբ և առաջնորդությամբ լրացնում են արդեն իսկ հիանալի հոգևոր մթնոլորտը:

Ներկա են լինում նաև մեծահասակ ծառայողներ, որոնք ապահովում են ճամբարի հանգիստը, համեղ  ու կուշտ սնունդը, կարգն ու կանոնը:

Այսպիսով, սիրելի երիտասա՛րդ, մենք սպասում ենք քեզ :

ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ODDIGO ALL303 AU328 AU328 AU328 AU328 AU328 AU328 AU328 AU328 AU328 AU328 AU328 AU328 LVTOGEL LVTOGEL LVTOGEL
ALL303