Քրիստոնեական հավատք և մայրենի լեզու. սրանք են սփյուռքում բնակվող հայության ազգապահպանության կարևոր գործոնները: Քանի որ հենց այդ գործոնների իմացությունը հսկայական նշանակություն ունի հայոց մշակույթային ժառանգությունը և ազգային ինքնությունը պահպանելու համար:
Մեր եկեղեցու համար էլ հայոց լեզվի և հայոց պատմության իմացությունը շատ կարևոր է: Հայկական կիրակնօրյա դպրոցի հիմնումը առաջնային խնդիր էր մեր եկեղեցու հիմնադրման հենց սկզբից իսկ:
Եւ դա մեզ հաջողվեց:
Ամեն կիրակի Նիդերլանդների Կյանքի Խոսք եկեղեցում գործում է կիրակնօրյա հայկական դպրոց:
Դպրոց հաճախել կարող են բոլորը՝առանց տարիքային սահմանափակման, ովքեր ցանկություն ունեն սովորել հայերեն կամ ամրապնդել արդեն իրենց ունեցած գիտելիքները:
Դպրոցը հագեցած է անհրաժեշտ գրականությամբ և շարժվում է հստակ կրթական ծրագրով: Ավելի արդյունավետ գործելու համար մեր դպրոցը անմիջական ու սերտ կապ ունի Հայաստանի Կյանքի Խոսք եկեղեցում գործող դպրոցի հետ(չնայած մենք հաշվի ենք առնում , որ հայաստանում բնակվող սաները և Հոլանդիայում բնակվող սաները ունեն թե՛ մտածելակերպի, թե՛ սովորելու մեթոդների նշանակալի տարբերություններ):
Ուսումնական ծրագիրն ավարտելուց հետո տեղի է ունենում ամփոփիչ հանդիպում, որի ժամանակ մեր սաները ստանում են վկայագրեր:
Մենք մեծ հույս ունենք, որ մեր կիրակնօրյա հայկական դպրոցը ճանաչում ձեռք կբերի հայ համայնքի շրջանում և հայապահպանման գործում իր ավանդը կունենա: